Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Առանց բացառության

Առանց բացառության
04.11.2014 | 11:40

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումների օր է: Մրցելու են A, B, C, D խմբերի ներկայացուցիչները: «Մալմյոն» խաղալու է Մադրիդի «Աթլետիկոյի», «Յուվենտուսը»՝ «Օլիմպիակոսի» (A խումբ), «Բազելը»՝ «Լուդոգորեցի», Մադրիդի «Ռեալը»՝ «Լիվերպուլի» (B խումբ), «Բենֆիկան»՝ «Մոնակոյի», «Զենիթը»՝ «Բայերի» (C խումբ), «Արսենալը»՝ «Անդերլեխտի», Դորտմունդի «Բորուսիան»՝ «Գալաթասարայի» հետ (D խումբ): Հիշեցնենք, որ խմբայիններում միավորների առավելագույն քանակ վաստակածները երկուսն են՝ Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան»՝ իննական միավոր: Ինչ վերաբերում է առավել հետաքրքրական հանդիպմանը, կարծում եմ` դա լինելու է «Ռեալ»-«Լիվերպուլ» դիմակայությունը, թեև մրցաշարային առումով պակաս հետաքրքրական չեն նաև մնացածները: Առանց բացառության:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ