Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գլխավորությամբ, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
Նոյեմբերի 10-ին` Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կատարվել է հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց եղեռնի նահատակների: Եպիսկոպոսաց ժողովը կսկսվի նոյեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում: