ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Առաջին թատրոնը եղել է Արտաշատում...

 Առաջին թատրոնը եղել է Արտաշատում...
19.11.2014 | 17:51

Եռյակի անդամները մերժեցին իրենց ֆինանսական և գաղափարական առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի, մեծարգո պարոն Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել 12 կետերը: Այս որոշման արդյունքում եռյակը երկու խնդիր է փորձում լուծել:

Մի կողմից` փրկել սեփական դեմքը, ցույց տալով իրենց հավատացող «միլիոնավոր» մարդկանց, որ իրենք արմատական ընդդիմություն են և գնալու են մինչև վերջ, և, որ ամենակարևորն է` իրենց համար բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ:
Մյուս կողմից` եռյակը, փաստացի, չի ցանկանում Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել 12 կետերը` համարելով, որ նա որոշում կայացնող չէ և ավելի շատ «անգլիական թագուհու» կարգավիճակ ունի իշխանության ներսում, և հետո, ինչքան էլ համարեն, որ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ, նրանք փորձում են հնարավորինս խնայել ժամանակին իրենց կողմից ընդունելի Հովիկ Աբրահամյանին:
Եթե անկեղծ լինենք, եռյակի քննադատությունները մեծ մասամբ վերաբերում են տնտեսական բլոգին, որի պատասխանատուն հենց Հովիկ Աբրահամյանն է, և, անկախ այն բանից` «անգլիակա՞ն թագուհու» կարգավիճակ ունի, թե՞ «դանիական», հենց նրա հետ պետք է եռյակը քննարկի իր առաջարկությունները:


Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Հաշվի առնելով այն փաստը, որ եռյակի իրական առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է, այդ 12 կետերը Ծառուկյանը կարող է իր կամ իր խնամու տանը մեկ գավաթ սուրճի կամ բլոտի սեղանի շուրջը քննարկել իր խնամի, մեծագո պարոն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կամ միգուցե բազմիցս քննակել է:
Այս թեմային անդրադառնալիս միանգամից հիշում եմ, որ առաջին թատրոնը եղել է Արտաշատում:

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ