ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Կողպված դարպասը` Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան»՝ խորհրդաժողով Անկարայում

«Կողպված դարպասը` Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան»՝ խորհրդաժողով Անկարայում
21.11.2014 | 23:08

«Հրանտ Դինք» հիմնադրամը, Անկարայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի տնտեսագիտության բաժնի հետ համագործակցությամբ, նոյեմբերի 22-23-ին Անկարայում կազմակերպում է գիտական խորհրդաժողով՝ «Կողպված դարպասը` Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» վերնագրով։
«Հրանտ Դինք» հիմնադրամից հայտնում են, որ խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի Թուրքիայի միակ փակ սահմանը, որն այդ կարգավիճակում է 1993-ից։ Խորհրդաժողովը տեղի կունենա Անկարայի համալսարանի Ջեբեջի մասնաշենքի Ազիզ Քյոքլյու խորհրդաժողովների սրահում և ուղիղ եթերով կհեռարձակվի «Հրանտ Դինք» հիմնադրամի կայքէջում անգլերեն, թուրքերեն և հայերեն։
Այս խորհրդաժողովի նպատակն է «փակ սահմանի քաղաքականությանը» անդրադառնալը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրների տեսակետից, Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարներով, խորհրդաժողովը կփորձի նպաստել միջսահմանային երկխոսությանը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու բաց թողնված հնարավորությունները և աջակցելու սահմանները վերացնելուն և տարածաշրջանային համագործակցությունը և ինտեգրումը խթանելու նախաձեռնություններին։

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ