Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շանթի գործը՝ վերաքննիչում

Շանթի գործը՝ վերաքննիչում
27.12.2014 | 20:18

Շանթ Հարությունյանի և ընկերների գործը վերաքննիչ դատարանում է: Նրանց փաստաբանները պահանջում են չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի վճիռն ու արդարացնել իրենց պաշտպանյալներին:
Վերաքննիչ դատարանի առաջին նիստը շատ կարճ է տևել, սակայն արդեն պարզ է, որ այն ևս անցնելու է լարված մթնոլորտում՝ գործընթացի սուբյեկտների առճակատումներով:
Նման դատավարությունները Հայաստանում իրավական ավարտ չեն ունենում՝ իրենց վրա կրելով քաղաքական որոշման կնիքն ու ազդեցությունը: Իշխանությունները համարում են, որ հեղափոխական կոչերը, հեղափոխությունը վնասում են երկրին՝ հաճախ պետության շահը նույնացնելով իրենց իշխանության մասնավոր հետաքրքրությունների հետ: Շանթն ու մյուսները երկրի փրկությունը տեսնում են հեղափոխության մեջ, անտեսելով այն հանգամանքը, որ հեղափոխությունը, առաջին հերթին, ենթադրում է միանգամայն նոր արժեքային համակարգ:
Իշխանությունները Հայաստանի զարգացումը տեսնում են ԵԱՏՄ-ի կազմում՝ անտեսելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պրոբլեմներ, ռուսական տնտեսության ճգնաժամն ու Ռուսաստանի իզգոյացման փաստերը: Շանթը մեր բոլոր չարիքների արմատը Ռուսաստանում է տեսնում՝ անտեսելով այն օբյեկտիվ իրողությունը, որ Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնալու, կա ու լինելու է մեր տարածաշրջանի կարևոր խաղացողներից մեկը, եթե չասենք՝ «նայողը»:
Այս համատեքստում, թվում է, թե փոխզիջման հնարավորություն չկա, մանավանդ որ, Սերժ Սարգսյանը չսպասեց առաջին ատյանի դատարանի վճռին ը ամերիկյան համալսարաններից մեկում «հանցագործ» որակեց Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին: Շանթենք էլ հանդուրժողականությամբ աչքի չեն ընկնում:
Սակայն ես միանգամայն այլ հայացք ունեմ գործընթացի վերաբերյալ: Երկրին, անշուշտ, փոփոխություններ պետք են ու այս հարցում ես համաձայն եմ Շանթենց հետ, սակայն այդ փոփոխությունները չեն կարող մահակներով ու փողոցային անկարգություններով պարտադրվել: Շանթենց հետ համաձայն եմ նաև այն հարցում, որ իրենք, դասական իմաստով, հանցագործներ չեն, բայց նաև նկատում եմ, որ նրանց արարքում առկա է գործողություն, որը խախտում է օրենսդրությունը: Առաջին ատյանի դատարանի վճիռն ադեկվատ չէր ու ազատազրկված մարդկանց պատիժը դարձրեց քաղաքականապես մոտիվացված, իսկ վերաքննիչ դատարանում պետությունը կարող է ուղղել իր սխալը: Շանթ Հարությունյանն ու մյուսներն արդեն սկզբունքորեն կրել են իրենց պատիժը, ու կարելի է կայացնել վերաքննիչի այնպիսի դատավճիռ, որը տղաներին ընտանիքների գիրկը վերադառնալու հնարավորություն կտա: Եթե իրավական երկիր լինեինք, այսպիսի բան գրելն իսկ աբսուրդ կհամարվեր, բայց մենք ապրում ենք երկրում, որտեղ նույնիսկ իրավական ընթացակարգերի հետևում քաղաքական որոշումն է:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ