ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Դեկտեմբերին ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ արժևորվել է 10%-ով

Դեկտեմբերին ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ արժևորվել է 10%-ով
03.01.2015 | 15:34

2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների 3 % հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի 10 % հավելաճ՝ տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են 4,6 % և 14,1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 5,6% հավելաճ և հաշվարկային փոխարժեքի 0,1% նվազում: 2014-ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 462,5 դրամ, ինչը 14,1%-ով գերազանցել է 2013-ի դեկտեմբերի ցուցանիշը (405,3 դրամ):

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ