Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Զիջեց «Ռեալը», զիջեց «Բարսելոնը»

Զիջեց «Ռեալը», զիջեց «Բարսելոնը»
05.01.2015 | 13:20

Իսպանիայի առաջնության ամանորյա առաջին հանդիպումը պարտությամբ սկսեցին Մադրիդի «Ռեալն» ու նրան կրնկակոխ հետապնդող «Բարսելոնը»: Երկուսն էլ զիջեցին արտագնա խաղում: Մադրիդցիներին անակնկալի բերեց «Վալենսիան» (2:1), կատալոնցիներին՝ «Ռեալ Սոսիեդադը»՝ 1:0: Թիմերի միջև եղած մեկ միավորի տարբերությունը բնականաբար մնացած անփոփոխ, իսկ եթե հաշվի առնենք արքայականի պակաս անցկացրած խաղը, պոտենցիալում այն կարող է վերածվել չորսի: Կատալոնցիների պես 38 միավոր ունի և Մադրիդի «Աթլետիկոն», որը նախօրեին 3:1 հաշվով առավելության էր հասել «Լևանտեի» նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ