Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵԽ գլխավոր քարտուղար․ «Շառլի Էբդո»-ի արյունահեղությունը հարձակում էր եվրոպական արժեքների վրա

ԵԽ գլխավոր քարտուղար․ «Շառլի Էբդո»-ի արյունահեղությունը հարձակում էր եվրոպական արժեքների վրա
08.01.2015 | 13:43

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարել է, որ «Շառլի Էբդո»-ի արյունահեղությունը հարձակում էր ժողովրդավարական հասարակության և եվրոպական արժեքների վրա: «Ես ցնցված եմ և խորապես տխրել եմ այսօր Փարիզում «Շառլի Էբդո»-ի խմբագրատան և անմեղ մարդկանց վրա զարհուրելի հարձակմամբ»,- հայտարարել է Յագլանդը: Նրա խոսքով` այս ահաբեկչական հարձակման թիրախը հենց լրագրողներն էին և խոսքի ազատության խարխլումը: «Սա մեր հասարակության սպառնալից արմատականացման ևս մեկ օրինակ էր, որին մենք պետք է վճռականորեն դիմակայենք: Եվրոպական պետությունների կառավարությունները և կառույցները, Եվրոպայի Խորհուրդը պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները լրագրողներին և ԶԼՄ-ների ազատությունն ապագայում ավելի լավ պաշտպանելու համար»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Եվրոպայի Խորհուրդը ահաբեկչության զոհերի հիշատակին ոգեկոչման արարողություն է կազմակերպելու այս ուրբաթ:

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ