Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ-ը և Հնդկաստանը ցանկանում են զարգացնել առևտրային կապերը

ԱՄՆ-ը և Հնդկաստանը ցանկանում են զարգացնել առևտրային կապերը
10.01.2015 | 10:39

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի վերջին կայցելի Հնդկաստան: Մինչ այդ՝ պետքարտուղար Ջոն Քերին մեկնում է Նյու Դելի` քննարկելու երկու երկրների առևտրային հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի խոսքով, Հնդկաստանի մայրաքաղաքում Քերին կենտրոնանալու է տնտեսական ու ռազմավարական համագործակցության վրա, քննարկելու է էներգետիկ համագործակցության հարցեր:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախընտրական իր արշավը կենտրոնացրել էր տնտեսությունը վերականգնելու կարևորության վրա: Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Մայքլ Քուգելմանը կարծում է, որ Հնդկաստանի ժողովուրդը ցանկանում է տեսնել, թե որքան արագ է նա կատարում խոստումները:
Քուգելմանի խոսքերով, վարչապետն այժմ պիտի փորձի վստահեցնել ԱՄՆ-ին, որ իր երկիրը հաղթահարել է այն խնդիրները, որոնք ժամանակին խոչընդոտներ էին հարուցում առևտրի զարգացման բնագավառում:
Նախկին խոչընդոտների թվում էին բյուրոկրատական դժվարությունները, արտոնագրային պաշտպանության խնդիրները: Չնայած նախկին այս խոչընդոտներին, ասում է Հարավասիական հարցերով կենտրոնի փոխտնօրեն Բհարաթ Գոփալասվամին, ԱՄՆ-Հնդկաստան առևտրային հարաբերությունները զարգացնելու մեծ հնարավորություններ կան այսօր: Ամենամեծ հատվածը բաժին է հասնելու պաշտպանության բնագավառին, կարևոր նշանակություն պիտի ունենան նաև կրթության բնագավառում ներդրումները:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ