Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Le Soir-ի խմբագրատունը պայթեցնել սպառնացողին ձերբակալել են

Le Soir-ի խմբագրատունը պայթեցնել սպառնացողին ձերբակալել են
12.01.2015 | 10:49

Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որ կասկածվում է Le Soir թերթի խմբագրատունը պայթեցնելու փորձի մեջ՝ հաղորդել է The Telegraph-ը:
53-ամյա Թիերի Կարեյնը 1999-ին պայթեցրել է հեռախոսախցիկը բելգիական «Ֆլամանդական բլոկ» կուսակցության մոտ, որ այսօր կոչվում է «Ֆլամանդական շահեր»: Նա զանգահարել է խմբագրություն և չներկայանալով՝ հայտարարել, որ խմբագրությունում պայթյուն է լինելու: Ձերբակալվածը ներկայացել է իբրև ձախ ուժերի ներկայացուցիչ և ասել է. «Դուք մեզ լուրջ չեք ընդունում, այդ պատճառով ձեր խմբագրությունը կպայթի»: Ոստիկանությունը ժամանել է խմբագրություն, շենքը շրջափակել է, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել և շենքը ստուգվել է՝ պայթուցիկը գտնելու համար: Որևէ պայթուցիկ չի հայտնաբերվել:

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ