Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

«Քաղաքական» փողկապները

«Քաղաքական» փողկապները
06.02.2015 | 00:29
Պարզվում է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ամեն քվեարկության համար առանձին հագուստ, ավելի ստույգ, բազմագույն փողկապներ ունեն և ըստ սեփական դիրքորոշման, համոզմունքների էլ դրանք կրում են ԱԺ նիստերի օրերին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասվածի լավագույն օրինակն է: Այս քառօրյայի երրորդ օրը Ռուբիկ Հակոբյանը վառ կարմիր, պիոներական վզկապ հիշեցնող փողկապ էր կրում, ինչը հատկապես ՀՀԿ-ական կին պատգամավորների ուշադրությունից չվրիպեց: Ոմանք ժպիտով հեգնեցին. «Պարոն Հակոբյան, էս ի՞նչ հեղափոխական փողկապ եք կրում»: Պատգամավորը փորձեց առավել «օրիգինալ» երևալ ու ասաց. «Ես օրվա քվեարկությամբ եմ փողկապի գույնն ընտրում»:
Հետաքրքիր է, Ռուբիկ Հակոբյանը, օրինակ, կանաչ կամ կապույտ փողկապները ո՞ր քվեարկությունների համար է պահել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ