Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստացվել են Պերմյակովի մուտքային և ելքային զանգերի վերծանումները

Ստացվել են Պերմյակովի մուտքային և ելքային զանգերի վերծանումները
16.02.2015 | 10:52

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015 թ. փետրվարի 10-ի միջնորդությունը: ՀՀ քննչական կոմիտեն՝ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում է, որ բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և Վալերի Պերմյակովի կողմից դեպքի վայրից իր հետ վերցրած բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները` դեպքից առնվազն մեկուկես ամիս նախորդած ժամանակահատվածից մինչև Վալերի Պերմյակովի հայտնաբերումը:
Հեռախոսահամարների վերծանումներն ուսումնասիրվում են, հարցաքննվել և հարցաքննվում են ելքային և մուտքային հեռախոսազանգերի բաժանորդները: ՈՒսումնասիրվել են Վալերի Պերմյակովի՝ Ավետիսյանների տնից վերցրած հեռախոսահամարների, այդ թվում՝ 2015 թ. հունվարի 11-ին և 12-ին կատարված ելքային և մուտքային հեռախոսազանգերը: Ավետիսյանների տնից վերցրած բջջային հեռախոսներում գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն, այդ թվում SMS հաղորդագրություններ պարունակելու վերաբերյալ տվյալներ ստանալու, ջնջված տեղեկատվությունը վերականգնելու և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով քրեական գործով նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն:
Քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաև ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասում Վալերի Պերմյակովին պահակային ծառայության նշանակելու, նրա կողմից զորամասը լքելու, ՌԴ-ում ծառայության ընթացքում Վալերի Պերմյակովի կողմից ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու համար նախաձեռնություն ցուցաբերելու հանգամանքները: Այս հարցերի շուրջ հարցաքննվել են նշված զորամասի մեկ տասնյակից ավել զինծառայողներ և հրամանատարներ, համապատասխան հարցումներ են ուղարկվել իրավասու մարմիններին: Քննությունն այդ մասով ևս շարունակվում է:
Ինչ վերաբերում է Վալերի Պերմյակովի կողմից խլացուցիչ զենքով կրակոցներ արձակելու վարկածին, թեև նախաքննությամբ որևէ տվյալ ձեռք չի բերվել Վալերի Պերմյակովի կողմից խլացուցիչ զենքից կրակոցներ արձակելու վերաբերյալ, սակայն հնարավոր բոլոր վարկածներն ստուգելու և չփարատված կասկած չթողնելու նպատակով բավարարվել է փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը և փորձագետի պարզաբանմանն է առաջադրվել լրացուցիչ հարցադրում, թե դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՞ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն հետքեր, որոնք վկայում են խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:
Քրեական գործով ստացվել են Վալերի Պերմյակովի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողի կողմից ալկոհոլ կամ թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր օգտագործելու հանգամանքն ստուգելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ Վալերի Պերմյակովից և նրա հետ պահակային ծառայության մեջ ընդգրկված, ՌԴ 102-րդ ռազմաբազայի ևս 12 ժամկետային զինծառայողից վերցրած փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել: Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ