ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայաստանի համար արձանագրությունները հաղթաթուղթ էին միջազգային հարթակներում

Հայաստանի համար արձանագրությունները հաղթաթուղթ էին միջազգային հարթակներում
17.02.2015 | 13:00

Չնայած հայ-թուրքական արձանագրությունները չէին գործում, Հայաստանի համար դրանք հաղթաթուղթ էին միջազգային կազմակերպություններում՝ կարծում է ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, արձանագրությունների գոյության փաստը աշխարհի ուժային կենտրոններին մղում էր ըմբռնումով էր պաշտպանել մեր դիրքորոշումները: «Մենք դրական էինք վերաբերում հայ-թուրքական արձանագրություններին և կարևորում էինք երկաթուղու բացումը: Բնականաբար, մենք միաժամանակ ասում էինք, որ արձանագրությունների ստորագրումը չպետք է լինի մեր ազգային արժեքների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, ղարաբաղյան հիմնախնդրի՝ հայկական կողմի օգտին լուծման հաշվին»,- ասաց Մհեր Շահգելդյանը՝ հավելելով, որ այդ հարցերը մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ