Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատված

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատված
03.03.2015 | 12:37

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը: «Միկան» ոչ-ոքի` 1:1, խաղաց «Ալաշկերտի» հետ (աչքի են ընկել փոխարինման ելած Նորայր Գյոզալյանն ու Վարդգես Սաթումյանը):
«ՈՒլիս»-«Բանանց» հանդիպումում առաջնության առաջատարն առաջինը գոլ բաց թողնելով` կարողացավ համախմբվել ու հասնել կամային հաղթանակի` 2:1: Դարպասները գրավել են Գևորգ Նռանյանը («Բանանց»), Արտակ Ալեքսանյանն ու Հովհաննես Գոհարյանը («ՈՒլիս»):
«Արարատ»-«Շիրակ» մրցակցությունում խաղի արդեն 66-րդ րոպեին գյումրեցիները հաղթում էին 4:0 հաշվով: Շիրակցիներից գոլերի հեղինակ են դարձել Գոռ Մալաքյանը, Ժան-Ժակ Բուգուին, Վիուլեն Այվազյանը, արարատցիներից` Արեգ Ազատյանն ու Ալեքսանդր Ռակիտիչը:
«ՈՒլիսն» ունի 37, նրան հաջորդող «Փյունիկը»` 33, երրորդ հորիզոնականում գտնվող «Շիրակը»` 28 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ