Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.03.2015 | 00:01

Լուսավոր և անթառամ է իմաստությունը, դյուրին է հայտնվում իրեն սիրողներին և հեշտ է գտնվում փնտրողներից։ Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ ավելի շուտ ճանաչվելու համար։ Ով վաղ է ելնում նրան փնտրելու, նա չի չարչարվի, որովհետև դեգերելիս կգտնի այն իր դռան մոտ։ Նրա մասին մտածելն արդեն կատարյալ իմաստություն է, և ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կթեթևանա հոգսից։ Արդարև, իմաստությունն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, և քաղցրությամբ հայտնվելով նրանց շավիղների վրա, ինքն է նրանց տալիս ամեն մի հնարագիտություն։


Իմաստություն Սողոմոնի 6. 13-17

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ