ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆրանցիսկոս պապն ապրիլի 24-ին անակնկալ կարող է Հայաստան գալ

Ֆրանցիսկոս պապն ապրիլի 24-ին անակնկալ կարող է Հայաստան գալ
07.04.2015 | 13:52

Ամենապատիվ տեր Ներսես Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքը (Բեյրութ) այսօր մեկնում է Հռոմ՝ մասնակցելու Վատիկանում ապրիլի 12-ին կազմակերպված Ֆրանցիսկոս պապի պատարագին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Բացի այդ, այս պատարագը կարևոր է նրանով, որ այնտեղ կհայտարարվի Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհելու մասին: Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի համար սուրբ պատարագի մատուցման ժամանակ էլ կլինի այս արարողությունը՝ ասել է Զմմառի մշակութային կենտրոնի տնօրեն Հ. Մովսես Վրդ. Տոնանյանը, այնուհետև պատրիարքը ապրիլի 23-24-ին պետք է գա Հայաստան և մասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հարցին՝ հնարավո՞ր է Հռոմի պապին ապրիլի 24-ին հրավիրեն Հայաստան, հայր Մովսեսը նշեց. «Կգան այլ հոգևոր առաջնորդներ թե Լիբանանից, թե Ֆրանսիայից: Այսօր բոլորը մեկնում են Հռոմ, որպեսզի մասնակցեն ամսի 12-ի պատարագին: Գարեգին կաթողիկոսը և Արամ կաթողիկոսն էլ մեկնելու են Հռոմ՝ մասնակցելու պատարագին, նաև Սերժ Սարգսյանն է գնալու։ Թերևս այնտեղ քննարկվի նաև այդ հարցը, չգիտեմ՝ կհրավիրե՞ն արդյոք Հռոմի պապին: Սուրբ: Բայց հնարավոր է, որ Հռոմի պապին ապրիլի 24-ին հրավիրեն Հայաստան: Շատ հավանական է, որ պապն ընդառաջ գնա: Ինքը պատգամ պետք է տա այդ օրը պատարագի ընթացքում: Պապը պետք է դատապարտի Հայոց ցեղասպանությունը և խնդրի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իմ կարծիքով՝ եթե կաթողիկոսը, Արամ կաթողիկոսը և նախագահը հրավիրեն Հայաստանում ներկա գտնվել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, հնարավոր է՝ Հռոմի պապը գա, եթե այլ պլանավորած բաներ չունենա»,- հավելեց հայր Մովսեսը: Նրա խոսքով՝ մեծ բան կլինի, եթե Հռոմի պապը մասնակցի ապրիլի 24-ին, բայց ամսի 12-ին պապի պատարագի պատգամն էլ է կարևոր. ինչ պետք է ասի Հռոմի պապը, և եթե շատ կարևոր բան ասի պատգամի մեջ, արդեն իսկ մեծ դեր խաղացած կլինի: «Սա էլ մեծ բան է, բայց վստահաբար թե կաթողիկոսների և թե նախագահի փափագն է, որ պապը Հայաստան գա: Նա կարող է անակնկալ որոշել և գալ»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ