Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Հովնանյան Ինթերնեյշնլը» Քարդաշյան ընտանիքին հողատարածք է նվիրել Վահագնի թաղամասում

«Հովնանյան Ինթերնեյշնլը» Քարդաշյան ընտանիքին հողատարածք է նվիրել Վահագնի թաղամասում
11.04.2015 | 14:08

Քլոե Քարդաշյանը «Ինստագրամում» գրառում է կատարել, որ «Հովնանյան Ինթերնեյշնլը» Քարդաշյան ընտանիքին հողատարածք է նվիրել Վահագնի թաղամասում։ «Հովնանյանների երազանքն է, որպեսզի աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայ իր տունն ունենա հայրենիքում»,- ասված է «Հովնանյան Ինթերնեյշնլի» հավաստագրում։

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ