ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը ժամանեց Հայաստան

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը ժամանեց Հայաստան
21.04.2015 | 11:29

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով Հայաստան է ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Թևադրոս Երկրորդը: Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ ասելով. «Մենք մեծ մխիթարություն ենք ապրում, որ այս օրերին, երբ մեր ժողովրդի զավակները ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր Քույր եկեղեցու հոգևոր պետը մեզ հետ է և մեր ժողովրդի կողքին»։ Գարեգին Երկրորդը գոհունակությամբ ընդգծել է, որ «առաջիկա օրերին տարբեր եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ միասնաբար պիտի դատապարտեն աշխարհում մարդկային կյանքի դեմ ուղղված ամեն տեսակի ոճրագործություն, ինչպես նաև աղոթեն աշխարհի խաղաղության և բարօրության համար»։ Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ մշտապես հետաքրքրված է եղել Հայ եկեղեցու և հայ ժողովրդի բազմադարյա պատմությամբ։ Նա անդրադարձել է երկու եկեղեցիների բարեկամական սերտ գործակցությանը:

Խոսքի ավարտին Թևադրոս Երկրորդը վստահություն է հայտնել, որ «այս այցելությունը Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքի վերանորոգման առիթ պիտի դառնա»:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ