Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Դավութօղլուի հայտարարությունը «ձիթենու ճյուղ» է որակել

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Դավութօղլուի հայտարարությունը «ձիթենու ճյուղ» է որակել
22.04.2015 | 20:12

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ «1915-ի դեպքերի» վերաբերյալ ցավակցական ուղերձը։ «Հուրիյեթի» կայքը գրել է, որ Աթեշյանը Դավութօղլուի հայտարարությունը տեղին է համարել և նշել, որ ուրախացրել է իրեն։ «Ինչպես անցյալ տարի, այս տարվա հաղորդագրությունը ևս ձիթենու ճյուղ է, որը չպետք է չորանա»,- ասել է Աթեշյանը։ Նա նշել է, որ հայ և թուրք ազգերը, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, պետք է մի ճանապարհ գտնեն ու հանդիպեն։ Աթեշյանը մանրամասներ է հաղորդել Դավութօղլուի ուղերձում նշված ապրիլքսանչորսյան պատարագի մասին։ «Օսմանցի հայերի ու այդ ժամանակաշրջանում մահացած բոլորի համար պատարագ է մատուցվելու, քանի որ մեր ցավերն ընդհանուր են»,- ասել է պատրիարքի փոխանորդը։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ