ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վեհափառն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Վեհափառն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
26.04.2015 | 20:50

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին։ «Ողջունելով տիկին Զոի Կոնստանդոպուլուին` Նորին Սրբությունն ասաց, որ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին հաճելի է տեսնել Հունաստանի հոգևոր ու պետական ներկայացուցիչների կարևորագույն մասնակցությունը, որը վկայությունն է բարեկամական ջերմ հարաբերությունների, որոնք մշտապես ուղեկից են եղել բարեկամ երկու ժողովուրդներին»,- փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է նաև Հայ և Հույն ուղղափառ Եկեղեցիների սերտ գործակցությանը, գոհունակությամբ փաստել հոգատար վերաբերմունքը, որ Հունաստանի իշխանությունները մշտապես դրսևորել են հայկական համայնքի նկատմամբ: Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն էլ նշել է, որ մշտապես ջանքեր է գործադրելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ