Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Բարսելոն»-ի ֆուտբոլիստը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել, ապա ներողություն խնդրել թուրքերից

«Բարսելոն»-ի ֆուտբոլիստը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել, ապա ներողություն խնդրել թուրքերից
29.04.2015 | 16:21

«Բարսելոն»-ի հայտնի ֆուտբոլիստ, Բրազիլիայի ազգային հավաքականի անդամ Դանի Ալվեսը ապրիլի 24-ին Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը երեկոյան ներողություն է խնդրել իր թուրք երկրպագուներից: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Դանի Ալվեսը ինտերնետում լուսանկար էր տեղադրել: Լուսանկարում նա անմոռուկի պատկերով փոքր պաստառ էր պահել, որի գրառումը Թուրքիային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Գարդիան»-ը ապրիլի 27-ին գրել է, որ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել նրան, սակայն բրազիլացի ֆուտբոլիստը իր վրա է ուղղել թուրք որոշ աջակիցների վրդովմունքը, շփոթություն առաջացրել «Բարսելոն» թիմում, որի հովանավորը Turkish Airlines ավիաընկերությունն է: Ապրիլի 25-ին, հայտնի ֆուտբոլիստը 180 աստիճանի շրջադարձ է կատարել, Թվիթերի իր էջում գրելով. «Ցանկանում եմ առաջարկել իմ շատ անկեղծ ներողությունը իմ բոլոր թուրք երկրպագուներին: Մտքովս երբեք չէր անցել, որ այս լուսանկարը կարող է վիրավորել ձեզ: Ես շատ ընկերներ ունեմ»: Թվիթերում այս գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ կան, հիմնականում՝ թուրքերեն ու իսպաներեն, նաև՝ անգլերեն, կան հայկական անուններով օգտատերերի մեկնաբանություններ: Գրառումներից մեկում նշված է. «Դու կարիք չունես ներողություն խնդրելու, դու մեծ բան ես արել: Մի վախեցիր»:
Դանի Ալվեսը Թվիթերի միկրոբլոգում 4,5 միլիոն հետևորդ ունի, իսկ ավելի քան 6 միլիոն 700 հազար մարդ բաժանորդագրվել է նրա Ֆեյսբուքի էջին:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ