«Չելսին», իր հարկի տակ 1:0 հաշվով հաղթելով «Քրիսթալ Փելիսին», Անգլիայի ֆուտբոլի առաջնության ավարտից երեք փուլ առաջ հռչակվեց երկրի չեմպիոն:
«Քրիսթալ Փելիսի» դարպասը գրավեց Էդեն Ազարը 45-րդ րոպեին, որ մի քանի վայրկյան առաջ չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Այս հաղթանակի շնորհիվ «Չելսին» առաջ անցավ «Մանչեսթեր Սիթիից» ու «Արսենալից»: Մինչև առաջնության ավարտը նրանցից ոչ մեկը չի կարող «Չելսիից» ավելի շատ միավորներ հավաքել: Սա «Չելսիի» 5-րդ չեմպիոնական տիտղոսն է Անգլիայի առաջնությունում, և 3-րդը՝ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Վերջին անգամ «Չելսին» Անգլիայի չեմպիոն էր դարձել 2009-10 թվականների առաջնությունում: