ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ո՞վ է Գոհար Ենոքյանի մտերիմ ընկերուհին

Ո՞վ է Գոհար Ենոքյանի մտերիմ ընկերուհին
06.05.2015 | 13:30

Ռոզա Ծառուկյանը Գոհար Ենոքյանին իր մտերիմ ընկերուհին չի համարում: «Ես մտերիմ ընկերուհի կյանքում չեմ ունեցել. նա եղել է ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ, ես էլ եղել եմ պատվավոր նախագահ, ես նրա տան տեղն էլ չգիտեմ»,-ասել է Ռոզա Ծառուկյանը։ «Շատ սխալ են անում, որ լրատվամիջոցները արծարծում են և Գագիկ Ծառուկյանի անունը, և նրա մոր անունը։ Եթե ես նրա տան տեղն այսօր չգիտեմ, ի՞նչ մտերիմ ընկերուհի»՝ հավելել է նա։

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ