ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեզ համար ամեն օր ապրիլի 24 է

Մեզ համար ամեն օր ապրիլի 24 է
15.05.2015 | 11:55

Շարունակելով ԱՄՆ-ի Արևելյան թեմ հովվապետական այցը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Ֆիլադելֆիա: Վեհափառը Ֆիլադելֆիայի հայ ժողովրդի զավակներին փոխանցել է իր պատգամը, ողջունել նրանց և բարձր գնահատել եկեղեցական դասի, ազգային վարչության ու առաջնորդարանի բոլոր մարմինների գործունեությունը: Նա շեշտել է մեր արմատներին, արժեքներին, ինքնությանն ու նահատակների կտակին հավատարիմ ու կառչած մնալու կարևորությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Նորին Սրբությունը նշել է. «Մեզ համար ամեն օր ապրիլի 24 է, մեզ համար ամեն տարի 100-ամյակ է այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովրդի արդար իրավունքները մնում են ոտնահարված ցեղասպանի կողմից»: Մայիսի 13-ի առավոտյան Ֆիլադելֆիայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի ու հոգաբարձության կազմակերպությամբ տեղի է ունեցել հանդիպում Վեհափառ Հայրապետի և Ֆիլադելֆիայի հայ եկեղեցականների և կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Հանդիպումից հետո Վեհափառ Հայրապետը մեկնել է Նյու Ջերսի:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ