Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ընթացքում նրան անվանել է «խաղաղության հրեշտակ»։ Պոնտիֆիկոսն Աբասին նվիրել է մեդալեոն, որը խորհրդանշում է խաղաղության հրեշտակին, որ «կործանում է պատերազմի չար ոգուն»։ Պաղեստինցի առաջնորդը Հռոմի պապին նվիրել է մասունքներ, որոնք պատկանել են Պաղեստինում ապրած 2 միանձնուհիների։ Աբասը Վատիկան է ժամանել երկօրյա այցով՝ այդ միանձնուհիների սրբադասման կարգին մասնակցելու համար։