«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ԱՄՆ-ը մեղադրանքներ է հարուցել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ-ը մեղադրանքներ է հարուցել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների դեմ
28.05.2015 | 14:01

ԱՄՆ-ի կառավարության կողմից ՖԻՖԱ-ի ղեկավարության նախկին ու ներկա ամենաբարձր օղակի մարդկանց մեղադրանք է ներկայացվել կաշառակերության ու չարաշահումների շուրջ: Առանձին հետաքննություն է անցկացնում նաև շվեյցարական կառավարությունը՝ կապված 2018 և 2022 թվականներին անցկացվելիք Աշխարհի գավաթի խաղարկությունների հետ: ԱՄՆ-ը հարուցել է 47 մեղադրանք ընդդեմ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաների՝ դրամաշորթության, խարդախության և փողերի լվացման սխեմայի շուրջ, որը, ըստ դատախազների, ներգրավել է սպորտային լրատվամիջոցների ղեկավարների: Նրանք մրցաշարերում վճարել են կամ համաձայնվել են վճարել ավելի քան 150 մլն դոլար մարքեթինգային իրավունքների դիմաց: Ըստ Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի՝ ՖԻՖԱ-ի յոթ պաշտոնյաներ չորեքշաբթի օրը ձերբակալվել են՝ ԱՄՆ արտահանձնելու նպատակով: Ժնևում մամլո ասուլիսի ժամանակ, ՖԻՖԱ-ի հաղորդակցության գծով տնօրեն Վալտեր դը Գրիգորիոն դրական է գնահատում տեղի ունեցածը. - «ՖԻՖԱ-ի համար սա լավ է, այն իհարկե վնասեց մեր մասին պատկերացումներին ու մեր համբավին, սակայն, հաշվի առնելով անցած չորս տարիները, ինքնամաքրման ու նաև բարեփոխումների առումով, սա լավ է»: ՖԻՖԱ-ի նախագահ Զեթ Բլատերը մեղադրվածների շարքում չէ: Նա մտադիր է վերընտրվել հինգերորդ անգամ ուրբաթ օրն անցկացվելիք ընտրությանը: Միջազգային ֆուտբոլային հասարակայնությունը խորապես ցնցված է այս լուրերից:
Ըստ Ֆրանսիայի ֆուտբոլի լիգայի նախագահ Ֆրեդերիկ Ֆիրիեզի՝ դա հարված էր իրենց հեղինակությանը. «Ցավալի է, որ նման դեպքերը ստվեր են գցում ֆուտբոլի հեղինակության վրա: Եթե հաստատվի, որ այս կամ այն որոշման համար նվերներ են տվել, դա չափազանց լուրջ է, և ես պետք խնդրեմ Շվեյցարիայի ոստիկանությանը ու արդարադատության համակարգին՝ գործը հասցնել իր ավարտին»: Ֆուտբոլի առաջիկա մրցաշարերում որևէ փոփոխություն չի լինի, անկախ հարուցված մեղադրանքներից:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ