«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայաստան-Պորտուգալիա՝ հունիսի 13-ին

Հայաստան-Պորտուգալիա՝ հունիսի 13-ին
09.06.2015 | 11:14

Մինչ ակումբային ֆուտբոլն անցնում է վաստակած հանգստի, ասպարեզ են մտնում ազգային հավաքականները: Կայացած հանդիպումների շարքից առանձնացնենք երեքը: Գոլերով հագեցած խաղ արձանագրվեց Ֆրանսիա-Բելգիա դիմակայությունում, որտեղ հյուրերը 4։3 հաշվով պարտության մատնեցին տանտերերին: Տպավորիչ են եղել սերբերը ադրբեջանցիների հետ խաղում. գրանցվել է 4:1 հաշիվ: Սան Պաուլոյում բրազիլացիները երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության են մատնել մեքսիկացիներին, իսկ ռուսները 4:2 հաշվով պարտության են մատնել բելառուսներին: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին «Եվրո 2016»-ի շրջանակներում հունիսի 13-ին կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ