Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Բռնակալն ու խաղերը

Բռնակալն ու խաղերը
14.06.2015 | 16:03

Հունիսի 12-ին Բաքվում մեկնարկած առաջին Եվրոպական խաղերը քննադատության առիթ են դարձել գերմանական մամուլում: Տարբեր քաղաքական գործիչներ և իշխանությունների ներկայացուցիչներ զգուշացնում են՝ բռնապետական Ադրբեջանը խաղերը փորձելու է ծառայեցնել սեփական շահերին:
«Die Welt» պարբերականը հունիսի յոթին հոդված է հրապարակել Բաքվում անցկացվելիք առաջին եվրոպական խաղերի մասին: Թերթի սպորտային մեկնաբան Յենս Հունգերմանը «Բռնակալն ու խաղերը» հոդվածում ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նավթամիլիարդներով փորձում կոծկել հասարակական խնդիրները: Ըստ հեղինակի՝ խաղերին մասնակից մարզիկները գործիք դառնալու մտավախություն ունեն: Լուրջ հարց է, թե ինչու է սպորտը, այս դեպքում՝ Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների միությունն ընկնում ավտոտրիտար ռեժիմի վիզը, որը ճնշում է խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, ծաղկում կոռուպցիայի հաշվին, բանտարկում կառավարության քննադատներին: Հունգերմանն ահազանգում է, որ Բաքվի՝ վեց միլիարդ արժեք ունեցող խաղերը սպառնում են քարոզչամարզական տոն դառնալ: Եվրոպական խաղերը նախագահ Իլհամ Ալիևի համապարփակ, երկար տարիների կտրվածքով մշակված վարկանշային արշավի մի մասն են:
Հունգերմանը ներկայացնում է նաև թեմայի շուրջ Գերմանիայի սպորտային քաղաքականության ներկայացուցիչների կարծիքները: Գերմանիայի օլիմպիական սպորտային միության վարչության նախագահ Միխայել Վեսպերը լավ գիտի Ադրբեջանի քաղաքական դրությունը, մտահոգված է, սակայն կարծում է, որ սպորտը չի կարող փոխել հասարակական համակարգերը:
Հոդվածում նշվում է, որ խաղերի բացման օրը Բունդեստագն անդրադառնալու է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Թեմայի շուրջ Կանաչների դաշնային կառավարությանն ուղղված հարցումն ապրիլի 27-ից պատասխանի է սպասում: Ըստ խմբակցության՝ կառավարությունը փորձում է հարցման պատասխանը հետաձգել մինչև խաղերի ավարտ՝ դրանց վրա ստվեր չնետելու համար:
Նույն թեմային անդրադարձել է նաև «Deutschlandradio»-ն հունիսի 7-ին: Գյունթեր Հերքելը ներկայացնում է, որ Գերմանիայից 270 մարզիկ են մասնակցելու Բաքվի եվրոպական խաղերին: Քննադատների կարծիքով՝ խաղերը ամենից առաջ ռեպրեսիվ ռեժիմի քարոզչությանն են ծառայում: Հեղինակը հիշեցնում է նույն նպատակին ծառայած «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Հաղորդման ընթացքում ադրբեջանցի լրագրող Իլդակ Աբասովը, որ փախել է հայրենիքում իր դեմ հրահրված հետապնդումներից և ապաստան գտել Նորվեգիայում, ներկայացնում է, թե ինչ վատ վիճակում են Ադրբեջանում մամուլն ու խոսքի ազատությունը:
ԶԼՄ-ների ընտրված ներկայացուցիչներ շռայլ հրավերներ են ստացել Բաքվից: «Neue Zürcher Zeitung»-ի և «tagesschau.de»-ի համար Բաքու մեկնող ազատ լրագրող Սիլվիա Շթյոբերն ասում է՝ ես ոչ մի դեպքում հրավերներ չեմ ընդունելու: Նա զգուշացնում է իր գործընկերներին տուրք չտալ ադրբեջանական ռեժիմի «սիրենայի երգերին»:
«Deutschlandfunk»-ը ևս «Մի հանցագործ ռեժիմ» իր ռադիոհաղորդման ընթացքում պատմում է «աշխարհի ամենահակաժողովրդավարական երկրներից՝ մեկում» Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերի մասին: Հեղինակ Ռոբերտ Քեմփեն հիշեցնում է «Եվրատեսիլ 2012»-ի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք Ալիևը դաժանորեն լռեցրեց:
Ադրբեջանից փախած կառավարության քննադատ Էմին Միլին ասում է, որ Եվրոպական խաղերին ռեժիմն ավելի լուրջ է պատրաստվել: Հեղինակ Քեմփեն պատմում է Ալիև ընտանիքի կարողության մասին, որը նա նավթի և գազի շնորհիվ է դիզել. «Իր խաղերի համար Ալիևը հոգում է բոլոր թիմերի ճամփորդության և կեցության հետ կապված ծախսերը»:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ