ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Բաքվի խաղերի PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի

Բաքվի խաղերի PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի
19.06.2015 | 12:29

NEWS.am-ը ներկայացնում է Մեծ Բրիտանիայում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության անդամ Նաոմի ՈՒեսթլենդի՝ «The Huffington Post»-ի բրիտանական տարբերակում հրապարակված հոդվածը:
Երբ Բաքվում բացվեցին Եվրոպական խաղերը և Լեդի Գագան տերևների տակ թաքնված դաշնամուրի վրայից երգեց «Imagine»-ը, անհնար էր վստահաբար ասել, թե ինչ կզգար Ջոն Լենոնը Եվրոպայի ամենաբռնակալ ռեժիմներից մեկի կողմից իր բողոքի երգի յուրացման առիթով:
Հնարավոր է՝ «Բաքու 2015»-ի կազմակերպիչները կարծում էին, որ խաղաղության և միասնության մասին երգն օլիմպիական արժեքներին տուրք կլինի, որոնք, ինչպես պնդում են, առաջ են մղում բազմազանության, հարգանքի, փոխըմբռնման գաղափարները և սպորտը ծառայեցնում են հասարակության ներդաշնակ զարգացմանը: Հնարավոր է՝ իշխանությունները կարծում էին, որ դա մարդկանց կստիպի հավատալ իրենց երկրի կերպարին, որը նրանք ջանասիրաբար փորձում էին մաքրել աշխարհի առջև այդ կարևոր իրադարձությունից առաջ:
Այդ պատճառով, ինչպիսի ամոթ է, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դեմ չարտահայտվեց Ադրբեջանի կառավարության գործողություններին, որը, ըստ էության, խաղերի նախաշեմին բռնության և սպառնալիքի ճանապարհով ոչնչացրեց քաղաքացիական հասարակությունը: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բացման արարողության ժամանակ կանգնած էր Ադրբեջանի նախագահ Ալիևի կողքին, իսկ անցած հանգստյան օրերին հանդիպեց մարզիկներին, բայց դատապարտող մի խոսք անգամ չշշնջաց այն համատեքստի առիթով, որի պայմաններում անցան խաղերը: Այստեղ ոչ միայն լրագրողները, մարդու իրավունքների պաշտպանները, ընդդիմադիր գործիչներն ու երիտասարդ ակտիվիստներն են մշտապես ենթարկվում հետապնդումների, սպառնալիքի, ձերբակալությունների և շինծու մեղադրանքներով բանտարկության: Երկրի իշխանությունները նաև փակեցին դռները միջազգային դիտորդների առջև՝ միջազգային լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ «Amnesty International»-ի և «The Guardian»-ի ներկայացուցիչներին արգելելով խաղերի նախաշեմին երկիր ժամանել:
Լռություն պահպանելու առումով աչքի է ընկնում ոչ միայն ՄՕԿ-ը: Եվրոպական օլիմպիական կոմիտեները շարունակում են պնդել, որ իրենց միջոցառման առիթով մարդու իրավունքների խախտումներն իրենց հետ ոչ մի առնչություն չունեն: Ոչ մի բառ չարտաբերեց նաև Դևիդ Քեմերոնը, բայց չէ՞ որ Ադրբեջանը շատ նավթ և գազ ունի, իսկ բրիտանական կառավարությունը, ըստ հաղորդագրությունների, Եվրոպական խաղերն օգտագործում է Ադրբեջանի նախագահ Ալիևին քծնելու համար՝ լավագույն առևտրային գործարքներն ապահովելու նպատակով:
Ադրբեջանը ցանկանում էր, որ Եվրոպական խաղերը PR -հաղթանակ դառնան՝ աշխարհին ցույց տալով երկրի ժամանակակից, դինամիկ կերպարը: Փոխարենը դրանք PR-աղետ դարձան ոչ միայն կառավարության, այլև կազմակերպիչների համար: Գործողությունները միշտ էլ ավելի շատ բան են ասում, քան խոսքերը, և լռություն պահպանելու որոշումը ՄՕԿ-ին այդ ամենի մեղսակիցը կդարձնի:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ