ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայաստանը Տրանսանատոլիական նախագծից դուրս է մնացել Ադրբեջանի պատճառով

Հայաստանը Տրանսանատոլիական նախագծից դուրս է մնացել Ադրբեջանի պատճառով
21.06.2015 | 20:54

Տրանսանատոլիական խողովակաշարի նախագծի (TANAP) որոշումը ընդունել է ադրբեջանական «Շահ դենիզ» կոնսորցիումը, Հայաստանը դուրս է մնացել նախագծից Ադրբեջանի պատճառով: Գազ տեղափոխելու ամենակարճ ճանապարհը կլիներ Հայաստանը` Երևանում ՆԱՏՕ-ի ԽՎ ՌՈՈՒԶ ՌՈԹ 89-րդ սեմինարին հայտարարեց Լոնդոնի Թագավորական քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանը` ի պատասխան Իտալիայի պատվիրակության անդամ Ռոբերտո Մաոասուտայի հարցին, թե ինչու Հայաստանը ներգրավված չէ Հարավային Կովկասում էներգետիկ նախագծերում։ «Համաձայն եմ` գազ տեղափոխելու ամենակարճ ճանապարհը կլիներ Հայաստանի տարածքով անցկացնելը, սակայն աշխարհաքաղաքական իրողությունները խաղացել են իրենց դերը»,- ասաց Ջերմանը։

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ