Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.06.2015 | 14:43

ԵՄ արտգործնախարարների խորհուրդը երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: ԵՄ-ի արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչ Սյուզան Կիեֆերը ասել է. «Սահմանափակող միջոցների երկարացման մասին որոշումն ընդունվել է: Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2016 թվականի հունվարի 31-ը՝ նպատակ ունենալով կյանքի կոչել Մինսկի պայմանավորվածությունները»:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ