ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Չինական ընկերությունը ցանկանում է մասնակցել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցմանը

Չինական ընկերությունը ցանկանում է մասնակցել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցմանը
23.06.2015 | 21:30

Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրի նկատմամբ Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) հետաքրքրությունը և մասնակից դառնալու ցանկությունն է վերահաստատել կազմակերպության խորհրդի նախագահ Վու Վանլիանգը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում չինական կողմը ներկայացրել է ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ, քննարկվել են երկաթուղու կառուցման վերաբերյալ այլ հարցեր, ծրագրի իրականացման առանձնահատկությունները: Երկուստեք ընդգծվել է երկաթուղու կառուցման կարևորությունը Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար:
Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը արագ զարգացող ընկերություն է, վերջին երեք տարիներին հաջողությամբ կնքել է ծավալուն նախագծերի պայմանագրեր` Նիգերիայի երկաթուղու արդիականացման նախագիծը՝ 850 միլիոն դոլար պայմանագրային արժեքով, Եթովպիայի Միեսո-Դավանլե-Ջիբուտի նավահանգստային երկաթուղու նախագիծը` 1,98 միլիարդ դոլար արժեքով, և Չադի երկաթուղու ցանցի նախագիծը` 5,631 միլիարդ դոլար արժեքով: CCECC-ի բիզնես գործունեությունը սփռված է Ասիայի 60 երկրներում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում, ավելի քան 40 երկրներում ունի գրասենյակներ կամ մասնաճյուղեր:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ