ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և ժողովրդին

Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և ժողովրդին
29.06.2015 | 10:17

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։
Վեհափառ Հայրապետը ասել է․ «Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետևեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին: Միաժամանակ մեր սպասումն է, որ մեր ժողովուրդն էլ կլսի իր կողմից ընտրված պետականության պատասխանատուների մտահոգությունները, մոտեցումները»։
Արամ Ա-ն կոչ է արել, որ ժողովուրդն ու պետական իշխանության ներկայացուցիչները միասնաբար մտածեն ազգի, ժողովրդի ու պետության գերագույն շահերի մասին: «Հայրենիքի հզորացումը մեր ժողովրդի համար պետք է ամեն բանից վեր դիտարկվի: Ի՞նչ անել, ի՞նչպես անել, որպեսզի մեր հայրենիքի պետական հիքմերն ավելի հզորանան, մեր ժողովրդի կյանքն ավելի բարելավվի: Մենք բոլորս Սփյուռքում ևս պետք է այդ գիտակցությամբ առաջնորդվենք»,- ասել է նա։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ