Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               

Իրանի միջուկային խնդրի բանակցությունները շարունակվում են

Իրանի միջուկային խնդրի բանակցությունները շարունակվում են
01.07.2015 | 00:09

Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Արևմուտքի բանակցությունները Վիեննայում երկարաձգվել են մինչև հուլիսի 7-ը: ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը պարզաբանել է, որ վերջնաժամկետի երկարաձգումը պայմանավորված է ավելի տևական համաձայնության հասնելու միտումով: Մինչ այդ բանակցությունների համար վերջնաժամկետ էր սահմանված հունիսի 30-ը: Բանակցային կողմերից ԵՄ-ն որոշել է դադարեցնել պատժամիջոցներն Իրանի դեմ մինչև հուլիսի 7-ը:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ