ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Փոստանջյանը զարմացրել է

Փոստանջյանը զարմացրել է
03.07.2015 | 00:47

Երեկ մի քանի ֆրոնտով կռիվ տվող Զարուհի Փոստանջյանը օրերս զարմացրել է իր գործընկերներին: «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիայի ժամանակ «կենդանի պատ» կազմելու «հրավեր» ստացած Փոստանջյանը նախ՝ համաձայնել է, հետո` փոշմանել։ Թե ինչու է Զարուհին իր էներգիան օգտագործելու նման լավ առիթը բաց թողել, մութ է մնացել գործընկերներին: Ընդհանրապես, այն, ինչ տեղի է ունենում այս կուսակցությունում, որևէ մեկին չի զարմացնում այլևս։ Կուսակցության մամուլի խոսնակը դառնում է պայքարի առաջամարտիկներից, իսկ ակտիվ պատգամավորը չի էլ գալիս «մարտադաշտ»:
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի և Փոստանջյանի բանավեճը էլ ավելի խորացրեց առկա տարաձայնությունները: Բոլորի համար, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, պարզ է, որ «Ժառանգություն» կուսակցությունում և ԱԺ խմբակցությունում ոչ թե ժողովրդավարություն է, ինչպես իրենք են փորձում ներկայացնել ու խնդիրները դրանով քողարկել, այլ բացահայտ տարբեր «խաղեր տվող» անձինք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ