ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Այս մշտապես անհանգիստ Մոուրինյոն

Այս մշտապես անհանգիստ Մոուրինյոն
31.07.2015 | 12:14

Որ Ժոզե Մոուրինյոն մեր ժամանակների լավագույն մարզիչներից է, դժվար թե որևէ մեկն առարկի, ինչպես որ դժվար կասկածի տակ առնի նրա էքսցենտրիկ բնավորության տեր լինելը: Իհարկե, սրա մեջ նաև խաղի որոշակի տարրեր կան, որոնք հայտնի դեմքերի կյանքի նախապայմաններից են: Պորտուգալացի մասնագետը հրաշալի է տիրապետում փիար տեխնոլոգիաներին ու դրանք արդյունավետ է օգտագործում սեփական անունը մշտապես հանրության շուրթերին պահելու համար: Վերջին ամենաթարմ դեպքը Իսպանիայի ազգայինի ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ էր կապված, ում հեղինակության սասանման գործում Մոուրինյոն քիչ հաջողությունների չհասավ` վերջնահաշվում բանը հասցնելով նրան, որ վերջինս հեռացավ արքայական ակումբից, թեպետ պորտուգալացին դեռևս երկու տարի առաջ էր հեռացել «Ռեալից» ու հանգրվանել իրեն քաջածանոթ լոնդոնյան «Չելսիում»:
Կասիլյասը, ինչպես գիտեք, վերջերս տեղափոխվեց պորտուգալական «Պորտու», ու Պորտուգալիայի մեծ հայրենասերը, տվյալ դեպքում` Մոուրինյոն, խիստ անհանգստացավ երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում իսպանացուն տրվելիք իր կարծիքով անհիմն մեծ աշխատավարձի համար: Բանը հասավ նրան, որ «Պորտուի» նախագահ Ժորժե Նունու Պինտու դա Կոշտան ստիպված եղավ արձագանքել հայրենակցին` ասելով, որ նա այնքան էլ ճիշտ չի ինֆորմացված Մադրիդի «Ռեալի» նախկին ավագի աշխատավարձի մասին` հավելելով. «Մոուրինյոյի հարձակումները Կասիլյասի վրա անհասկանալի են: Նրա խոսքերը դեմ են իրեն իսկ: Շնորհիվ «Ռեալի» հետ ունեցած համաձայնության, «Պորտուն» չի վճարում նրա աշխատավարձի անգամ մեկ երրորդը: Ճիշտ է, որ Մոուրինյոյի խոսքերն իմ զարմանքը չառաջացրին: Կասիլյասը դեռ երեք-չորս տարի կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակով»:
Սակայն այնպես չէ, որ Մոուրինյոն է միշտ իր գլխին «սարքում»: Օրեր առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կինը` Մոնտսերատ Սենան, հայտարարել էր, որ իր ամուսինը ստիպված է երրորդ անգամ շտկել պորտուգալացու սարքած խառնաշփոթը: Ընթերցողին ասենք, որ հանգամանքների բերումով իսպանացին Մոուրինյոյից հետո աշխատել է և՛ «Ինտերում», և՛ «Չելսիում», դե, «Ռեալի» հետ կապված էլ, արդեն ասացինք:
Իր պատասխանը, բնականաբար, չի ուշացրել պորտուգալացին. «Բենիտեսի կինը ինչ-որ բանով պիտի զբաղվի ազատ ժամանակ: Եթե նա մտածի ամուսնու դիետայի մասին, իմ գործերը չի քննարկի: «Ինտերում» Ռաֆայելն աշխատել է տվյալ ժամանակի Եվրոպայի լավագույն թիմում»:
Թե ինչու է երեք թիմերից հատկապես «Ինտերն» առանձնացրել Մոուրինյոն, դժվար չէ գուշակել: Ի տարբերություն մյուս երկուսի, իտալական ակումբը միակն է, որին նա հասցրեց Չեմպիոնների լիգայի հաղթողի բարձունքին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ