«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Ռեալը» Ռոնալդուին չի վաճառի

«Ռեալը» Ռոնալդուին չի վաճառի
07.09.2015 | 14:40

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիական ՊՍԺ-ն 150 մլն եվրո է առաջարկել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար, սակայն արքայական ակումբը հրաժարվել է բանակցություններից՝ տեղեկացնում է «Globo»-ն։ Փարիզցիները ցանկանում էին փոխարինել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը։ Ռեալը կարող է այդ հարցով բանակցել եկող տարի:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ