ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մոսկվայում վերաբացվեց Մեծ մզկիթը

Մոսկվայում վերաբացվեց Մեծ մզկիթը
24.09.2015 | 10:48

Վերականգնողական աշխատանքներից հետո երեկ Մոսկվայում հանդիսավորապես վերաբացվեց Մեծ մզկիթը, որ 1904-ին կառուցել էր ճարտարապետ Նիկոլայ Ժուկովը թաթար վաճառական Սալիխ Երզինի ֆինանսավորմամբ: Խորհրդային տարիներին այս մզկիթը եղել է միակ գործողը Մոսկվայում:
Արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի մուֆտիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտֆինը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, եվրոպական տերությունների դեսպաններ: Արարողությանը պիտի մասնակցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, սակայն նրանք բացակայում էին: Վերականգնումից հետո մզկիթի տարածքը 20 անգամ մեծացել է՝ 964 խորանարդ մետրից հասնելով 19 հազարի: Մզկիթում միաժանական կարող են ներկա գտնվել 10 հազար հավատացյալներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասել է, որ պատմական վայրում վերակառուցված նոր մզկիթը ամենամեծն է Եվրոպայում և արժանիորեն ներկայացնում է բազմակրոն Ռուսաստանը, որտեղ իսլամը օրենսդրորեն ավանդական ռուսական կրոններից է ու միլիոնավոր հետևորդներ ունի:
Նա վստահություն է հայտնել, որ մզկիթը ոչ միայն Մոսկվայի, այլև ամբողջ Ռուսաստանի մուսուլմանների համար կդառնա հոգևոր կենտրոն, լուսավորչականության ու մարդասիրական գաղափարների, իսլամի իրական արժեքների տարածման վայր, գիտելիքի ու ոգեղենության կրող և կօգնի միավորել ոչ միայն մուսուլմանների, այլև այլ կրոնների հավատացյալների ջանքերը՝ հանուն բարի գործերի: ՌԴ նախագահը մեջբերել է Ղուրանից՝ ձգտեք միմյանցից առաջ ընկնել բարի գործերում: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը միշտ եղել է բազմազգ ու բազմակրոն երկիր և մուսուլմանական համայնքը Մոսկվայում ձևավորվել է միջնադարում, և կարևորել է ավանդական իսլամական արժեքները երիտասարդների կյանքում, որպեսզի կանխվեն օտարոտի աշխարհընկալումների պարտադրման փորձերը, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրական իսլամի հետ:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ