«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Անհաշտ մրցակցություն

Անհաշտ մրցակցություն
03.10.2015 | 18:21

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության իններորդ տուրի շրջանակներում այսօր կայացավ երկու հանդիպում: Առաջատարը՝ «Ալաշկերտն», արտագնա խաղում հանդիպեց «Գանձասարի» հետ: Տանտերերին հաջողվեց խփել հանդիման ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ գոլը: Արդյունքում գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2, ինչն հյուրերին օգնեց պահպանելու առաջատարությունը: Առաջնությունում առաջին անգամ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Փյունիկը», որին հաջողվել է տասնմեկմետրանոցի իրացումից գրավել տանտերերի՝ «Բանանցի» դարպասը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ