«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Պարտվեցինք 4:0 հաշվով

Պարտվեցինք 4:0 հաշվով
08.10.2015 | 16:40

«Եվրոպա-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում 12-րդ խմբում ընդգրկված ֆուտբոլի Հայաստանի ընտրանին (18 տարեկաններ) այսօր հանդիպեց Չեխիայի իր տարեկիցների հետ: Երկրորդ խաղակեսում մերոնք անհամեմատ լավ հանդես եկան ու բավարարվեցին մեկ գնդակ բաց թողնելով: Հանդիպումն ավարտվել է չեխերի հաղթանակով՝ 4:0 հաշվով: Հաջորդ տուրում մեր մրցակիցն է լինելու Սերբիայի ընտրանին: Խմբային հանդիպումներն անցկացվում են Էստոնիայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ