Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱՆ. Վիճակագրությունը փաստում է`մահացությունը նվազում է

ԱՆ. Վիճակագրությունը փաստում է`մահացությունը նվազում է
09.10.2015 | 15:35

2014թ.-ին 0-14 տարեկանների շրջանում Հայաստանում գրանցվել է հիվանդանոցային մահացության վերջին 13-14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը` 0.5% (հաշվարկվում է հիվանդանոցից դուրս գրվող 100 դեպքի հաշվարկով)։ 2002 թվականի համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է 3.6 անգամ, իսկ վերջին 5 տարում` կրկնակի անգամ։ Նշենք, որ 2000թ. և 2001թ. թվականներին տարիքային այդ խմբում հիվանդանոցային մահացությունը հանրապետությունում կազմել է 1.9%։ Ուշագրավ է, 2002-20014թթ. ընթացքում տարեցտարի թե՛ այս ցուցանիշը, թե՛ նույն տարիքային խմբում հիվանդանոցային մահացության բացարձակ թվերը սահուն կերպով իջել են և որևէ ժամանակահատվածում չեն գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները։

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ