«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Տխուր է, չափազանց տխուր

Տխուր է, չափազանց տխուր
10.10.2015 | 23:58

Հայաստանի ֆուտբոլի տասնինը տարեկանների ընտրանին Եվրոպայի 2016թ. ընտրական փուլի երկրորդ տուրում այսօր մրցեց Սերբիայի հավաքականի հետ ու պարտվեց 4:0 հաշվով: Ոչնչով մխիթարական չէր ավելի վաղ տասնյոթ տարեկանների մեր ընտրանու մրցելույթները «Եվրոպա-2017»-ի ընտրական մրցաշարում, որը երեք անընդմեջ պարտություն է կրել: Եթե այս ամենին ավելացնենք նաև Ֆրանսիայի ընտրանուց ընկերականում մեր ազգայինի կրած 4:0 հաշվով պարտությունը, պատկերն ավելի քան ամբողջանում է հայկական ֆուտբոլում եղած դրվածքի մասին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ