Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նորանդամ ՀՀԿ-ականները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին և ՀՀԿ գաղափարախոսությանը

Նորանդամ ՀՀԿ-ականները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին և ՀՀԿ գաղափարախոսությանը
12.10.2015 | 15:31

Հոկտեմբերի 9-11-ը Ծաղկաձոր քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցությանը օրեր առաջ անդամագրված Կոտայքի երիտասարդների համար անցկացվեցին դասընթացներ «Երիտասարդություն.ապագա հեռանկարներ» թեմայով: Դասընթացներին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ:

Ծրագրի ճանաչողական հատվածին հաջորդեց դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը վարեց ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանը: Դասընթացն ուղեկցվեց բուռն քննարկումներով և հարց ու պատասխանով:
Ծրագրի շրջանակներում անցկացվեցին նաև սպորտային մրցույթներ մասնակից երիտասարդների միջև:

Ինչպես նշեց ՀՀԿ Կոտայքի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Արմեն Օհանյանը, նման հավաքները երիտասարդներին հնարավորություն են տալիս ճանաչել միմյանց, առավել լավ ծանոթանալ կուսակցական աշխատանքներին, զինում են նրանց պատասխանատվության զգացումով և թիմային ոգով աշխատանքի հիմք են դնում:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ