«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սկսվեց գավաթի համար մրցակցությունը

Սկսվեց գավաթի համար մրցակցությունը
23.10.2015 | 11:00

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը: «Շիրակն» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Միկայի» հետ, «Գանձասարը», դարձյալ արտագնա խաղում, կամային հաղթանակ է տարել «Փյունիկի» նկատմամբ (3։1)՝ պատասխան հանդիպումից առաջ հրաշալի նախադրյալ ստեղծելով ընդհանուր հաղթանակի համար: Հիշեցնենք, որ գավաթի խաղարկությանը մասնակցում է ութ թիմ, հանդիպումները սկսվում են քառորդ եզրափակչից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ