«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Ալաշկերտը» չի զիջում

«Ալաշկերտը» չի զիջում
10.11.2015 | 12:02

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասներեքերորդ տուրում դարձյալ արդյունավետ գործեց «Ալաշկերտը»: Ճիշտ է, «Միկայի» նկատմամբ առաջատարի հաղթանակը հաշվի առումով այնքան էլ տպավորիչ չէր, սակայն հերթական երեք միավորը խամրեցրեց ամեն ինչ: «Բանանց»-«Գանձասար» մրցակցությունն ավարտվեց մեկական միավորի վաստակումով՝ 1:1: «ՈՒլիս»-«Փյունիկ» հանդիպման ելքը վճռվեց արդեն առաջին խաղակեսին՝ 1:4: Երկրորդում կողմերը եղածին ավելացնելու բան չունեցան: «Արարատից» չորսուկես տարի պահանջվեց «Շիրակին» հաղթելու համար: Թող որ նվազագույն հաշվով, այդուհանդերձ երեք միավորը բավական ծանրակշիռ հավելում էր արարատցիների միավորների պաշարին: 28 միավոր ունեցող «Ալաշկերտին» հաջորդում են «Փյունիկն» ու «Շիրակը»: Առաջինն ունի 26, երկրորդը՝ 21 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ