ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը սրտի անբավարարությո՞ւնը

Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը սրտի անբավարարությո՞ւնը
13.11.2015 | 12:42

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան բժշկական վկայականը, համաձայն որի՝ նրա մահը հետևանք է սրտային սուր անբավարարության։ Թատերագետի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 11-ին, «Աստորիա» հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Մութաֆյանի այցը հյուրանոց մասնավոր բնույթ ունի և հիշեցրել է Սահմանադրության 23-րդ հոդվածը, որը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին։ Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, պարզվել են որոշ հանգամանքներ, որոնք հրապարակման ենթակա չեն։

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ