Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ֆրանսիայի պատասխանը ԻՊ-ին

Ֆրանսիայի պատասխանը ԻՊ-ին
17.11.2015 | 00:53

Ֆրանսիայի օդուժը Սիրիայի Ռաքքա քաղաքում 20 հարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։ Օդային հարվածներին մասնակցել է 10 ինքնաթիռ, հարվածները հասցվել են ջիհադիստների հրամանատարական կետի, զինապահեստների, զինյալների ուսումնավարժանքների ճամբարների ուղղությամբ։ Ռաքքան ահաբեկչական խմբավորման հռչակած խալիֆաթի մայրաքաղաքն է:

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ