Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Հայկական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նա կհամատեղի երկու պաշտոնները: 2000-2001-ին Սուքիասյանը արդեն գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը 17 հանդիպումներից 3-ում հաղթել է, 7-ում՝ պարտվել և ոչ-ոքի ավարտել: