Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

ՊԲ-ն համարժեք պատասխանել է հակառակորդի նախահարձակ գործողություններին

ՊԲ-ն համարժեք պատասխանել է հակառակորդի նախահարձակ գործողություններին
16.12.2015 | 21:28

Դեկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 105 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (52 արկ), 82 (26 արկ) միլիմետրանոց ականանետներից, ՀՀՆ-9 (3 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց՝ հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ