Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կիանու Ռիվզ. Վեր բարձրացրեք ձեր աչքերը և հանեք ականջակալները

Կիանու Ռիվզ. Վեր բարձրացրեք ձեր աչքերը և հանեք ականջակալները
19.12.2015 | 16:59

Հանրահայտ դերասան Կիանու Ռիվզը լուսանկար է հրապարակել ու գրառում արել սոցցանցում. «Տեսնո՞ւմ եք իմ հետևում այս մարդկանց։ Նրանք աշխատանքի են շտապում՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա։ Երբեմն մենք այնպես ենք խրվում առօրյա հոգսերի մեջ, որ մոռանում ենք կանգ առնել՝ կյանքի գեղեցկությամբ հիանալու համար։ Կարծես զոմբի լինենք։ Վեր բարձրացրեք ձեր աչքերը և հանեք ականջակալները։ Բարևեք անցորդներին, գրկախառնվեք նրա հետ, ով դրա կարիքն ունի։ Օգնեք ինչ-որ մեկին։ Ամեն օրը պետք է այնպես ապրել, կարծես վերջինն է։
Ոչ ոք չգիտի, որ տարիներ առաջ ես տառապում էի ընկճախտից։ Ես ոչ ոքի չեմ ասել։ Ես ստիպված էի պայքարել դրանից ազատվելու համար։ Ամեն օրն անգին է, դե եկեք համարժեք վերաբերվենք։ Վաղվա օրը կարող է և չբացվել, ապրեք այս օրով։ Հուսով եմ՝ դուք կտարածեք այս գրառումը, որ սիրով կիսվեք տոնական օրերին»։

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ